‘ԵԱՏՄ-ի պայմանագրի քվեարկությունը՝ այսօր, ժամը 17:00-ին’

1040

Քիչ առաջ մեկնարկած ԱԺ նիստում Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր, ժամը 17:00-ին, տեղի են ունենալու քվեարկություններ: Մասնավորապես՝ քվեարկության է դրվելու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացման հարցը:

Սահակյանը պատգամավորներին տեղեկացրեց նաև, որ քանի որ այսօր ԱԺ-ն ավարտում է 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները, նիստը կավարտվի ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նախագահական նստավայրի դիմաց են’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն հնարավոր բոլոր գործիքներով փորձում է կայունացնել փոխարժեքի շուկան’