ԵԱ․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց իսպանացիների հետ

443

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ոչ ոքի ավարտեց դիմակայությունը Իսպանիայի թիմի հետ։

Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Ալեքսեյ Շիրովի, Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ Դավիդ Անտոնի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Իվան Սալգադո Լոպեսի հետ։

Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր եւ բաժանում են 3-8-րդ տեղերը։

Նախորդ տուրերում  Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի , Գերմանիայի եւ Ադրբեջանի թիմերի հետ։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Նախորդ հոդվածըTata Steel India․ Լեւոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է