Tata Steel India․ Լեւոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը

492

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված արագ շախմատի Tata Steel India մրցաշարում Լեւոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր։ Հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Նոյեմբերի 19-ին անցկացված վերջին 3 տուրերում Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկներ Մուրալի Կարտիկեյանի, Ռ․ Վայշալիի եւ Էրիգաիսիի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Սեմ Շենքլանդին, հնդիկներ Բ․ Ադհիբանին եւ Գուջրատի Վիդիտին,  պարտվել վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, ոչ ոքի խաղացել իրանցի Պարհամ Մաղսուդլուի եւ հնդիկ Ռ․ Պրագնանադհայի հետ։

Նախորդ հոդվածըԴանիիլ Մեդվեդեւը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ATP Finals-ում
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց իսպանացիների հետ