ԵԱ․ Հայ շախմատիստների վերջնական արդյունքները

209

Սերբիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք 11 հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր եւ բաժանեցին 16-39-րդ տեղերը։

Առաջին երեք տեղերը 8,5-ական միավորով գրավեցին ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան, Ռումինիայի ներկայացուցիչ Կիրիլ Շեւչենկոն եւ բելգիացի Դանիել Դարդհան։

Առաջնությունն առանց պարտության անցկացրեց Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը 3 հաղթանակից եւ 8 ոչ ոքիից հետո 7 միավորով բաժանեց 40-74-րդ տեղերը։ Նույնքան միավորով ավարտեցին մրցաշարը Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը եւ Հայկ Մարտիրոսյանը։

Նախորդ հոդվածըՀայտնի է, թե ով կարող է փոխարինել Անչելոտիին
Հաջորդ հոդվածըԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը