ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը

182

Եվրամիությունը գործողության մեջ է դրել իր որոշումը՝ հերթական անգամ կես տարով երկարացնել հակառուսաստանյան պատժացուցակը՝ այնտեղից հանելով Խերսոնի մարզի զոհված փոխմարզպետ Կիրիլ Ստրեմոուսովի անունը։

ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը երեքշաբթի հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական ամսագրում»։

Բացի Ստրեմոուսովից՝ սև ցուցակից հանվել են նաև պետդումայի հանգուցյալ պատգամավոր Նիկոլայ Պետրունինը և «Կոմսոմոլսկայա պրավդայի» ղեկավար Նիկոլայ Սունգորկինը։

Եվրամիությունը Ռուսաստանի համար սև ցուցակը սկսել է ձևավորել 2014 թ․ մարտ ամսին՝ ամեն կես տարին մեկ երկարացնելով դրա ժամկետը ևս վեց ամսով։ Այդ ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտքը միության տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ-ում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսին արգելվում է որևէ կապ պահպանել նրանց հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայ շախմատիստների վերջնական արդյունքները
Հաջորդ հոդվածըԸստ Թրամփի` միայն ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը