ԵԱ․ 6-րդ տուրում՝ Հայաստան — Ադրբեջան

508

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ։

Նոյեմբերի 17-ին առաջնությունում հանգստյան օր է, 6-րդ տուրը կանցկացվի նոյեմբերի 18-ին։

5 տուրից հետո Հայաստանը վաստակել է 8 միավոր եւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հունգարիայի ու Նիդերլանդների հետ բաժանում է 1-6-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ուկրաինայի թիմի հետ։

Հայաստանը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը։ Ուկրաինացիները վաստակել են 7 միավոր եւ բաժանում են 4-7-րդ տեղերը։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2664)

Հայկ Մ․ Մարտիրոսյան (2624)

Ռոբերտ Հովհաննիսյան (2622)

Սամվել Տեր-Սահակյան (2615)

Հովհաննես Գաբուզյան (2598)

Ավագ՝ Հրաչիկ Թավադյան

Կանանց Հայաստանի հավաքական

Էլինա Դանիելյան (2450)

Աննա Մ․ Սարգսյան (2385)

Լիլիթ Մկրտչյան (2379)

Սուսաննա Գաբոյան (2253)

Սիրանուշ Ղուկասյան (2168)

Ավագ՝ Զավեն Անդրիասյան

Նախորդ հոդվածըԼեհ-բելառուսական սահման․ Միգրանտներին ետ են քաշում սահմանից
Հաջորդ հոդվածըԻսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել Սիրիային հարվածներ հասցնելու մասին լուրերը