Լեհ-բելառուսական սահման․ Միգրանտներին ետ են քաշում սահմանից

426

Բելառուսը պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել ներգաղթյալներին․ ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախորդ օրը հարյուրավոր փախստականներ (որոշ տվյալներով՝ առնվազն 800 հոգի) հեռացել են սահմանային գոտուց և տեղափոխվել իրենց համար բացված տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն, որտեղ նրանց առաջարկում են սնունդ, բուժզննում և գիշերակացի հնարավորություն։

Իշխանությունները տեղեկացրել են, որ կենտրոնում տեղերը կհերիքեն բոլոր փախստականներին, իսկ նրանց թիվը բելառուսա-լեհական սահմանին վերջին օրերին անցել է երկու հազարից։

ԵՄ-ի կարծիքով՝ միգրանտներին Եվրամիության արևելյան սահմաններում կուտակելը Մինսկի հիբրիդային պատերազմն է՝ ի պատասխան արևմտյան երկրների՝ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների։

Եվրամիության՝ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Դունյա Միյատովիչը  այցելել է Լեհաստան։ «Ակնհայտ է, որ իրադրությունը չափազանց բարդ և խնդրահարույց է։ Մենք անորոշության մեջ հայտնված մարդկանց հսկայական տառապանքների ականատեսն ենք։ Այն, ինչ անում է Բելառուսը, ինչ խարդավանքներ է գործում մարդկանց օգտագործելով՝ միանգամայն անընդունելի է»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի թիմին
Հաջորդ հոդվածըԵԱ․ 6-րդ տուրում՝ Հայաստան — Ադրբեջան