‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերի 5-րդ մրցակիցները’

969

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նոյեմբերի 17-ին կանցկացվի 5-րդ տուրը, որում  Հայաստանի հավաքականը կմրցի իտալացիների հետ: Հայ գրոսմայստերները սպիտակներով հանդես կգան առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա:

Կանանց Հայաստանի հավաքականի 5-րդ մրցակիցը Սերբիայի թիմն է:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Իսլանդիային ու Նորվեգիային, պարտվել ֆրանսիացիներին եւ ոչ ոքի խաղացել Անգլիայի հետ, իսկ կանանց թիմն ուժեղ էր գտնվել Լատվիայից ու Անգլիայից, պարտվել ռուսներին ու ոչ ոքի խաղացել թուրքերի դեմ:

Նախորդ հոդվածը‘ԵԱ-2015. Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իտալիայի թիմի հետ, կանայք պարտվեցին ‘
Հաջորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Նադալը մեկնարկում հաղթեց Վավրինկային ‘