‘ԵԱ-2015. Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իտալիայի թիմի հետ, կանայք պարտվեցին ‘

1070

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իտալիայի թիմի հետ՝ 2:2:

6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Դանիելե Վոկատուրոյին, Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտվեց Սաբինո Բրունելոյին, Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Դանիիլ Դվիրնիի հետ, իսկ Կարեն Գրիգորյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց Միչելե Գոդենայի հետ:

Կանանց Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց սերբերին: Հայկական թիմի առաջատար Էլինա Դանիելյանը եւ երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Գալոյանը եւ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սուասաննա Գաբոյանը պարտվեցին:

Նոյեմբերի 18-ը Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է: 6-րդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Նախորդ հոդվածը‘Գերմանիա – Հոլանդիա հանդիպումը չեղարկվել է ահաբեկչության վտանգի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերի 5-րդ մրցակիցները’