‘Եգիպտոսը որոշել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամկետները’

764

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմին նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին, իսկ նախագահական ընտրությունները՝ ամռան սկզբին, փոխանցում է Reuters-ը: Ընդ որում՝ նա ոչինչ չի ասել երկրի նոր սահմանադրության հանրաքվեի մասին, որը նախատեսվել էր անցկացնել մինչև 2013 թ. ավարտը:

Եգիպտոսի նոր ղեկավարությունը, որն իշխանության եկավ 2013 թ. հուլիսին, խոստացել էր նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել «կես տարվա ընթացքում», սակայն դրան խանգարեց երկրում իրավիճակի կտրուկ սրացումը:

Վերջին մի քանի ամիսներին Եգիպտոսում չեն դադարում «Մուսուլման եղբայրների» բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են վերականգնել իրենց զինակցի՝ զինվորականների կողմից տապալված նախկին նախագահ Մոհամեդ  Մուրսիի իշխանությունը: Մի քանի անգամ այդ բողոքի ցույցերն ավարտվել են փողոցային կատաղի բախումներով և մարդկային բազմաթիվ զոհերով: Իրավիճակն ավելի է բարդանում իսլամիստների ղեկավարների, այդ թվում՝ նաև Մուրսիի դեմ ընթացող դատավարություններով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. բանաձևի նախագիծ՝ էլեկտրոնային լրտեսության անթույլատրելիության մասին’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանին կալանավորեցին. Կալանավորների թիվը հասավ 14-ի ‘