‘Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել’

889

Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բեբլավին հայտարարել է երկրի կառավարության հրաժարականի մասին, հաղորդել է «Ալ-Ահրամը»: Ինչպես ենթադրում է Reuters-ը, կառավարության արձակումը պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի առջև ճանապարհ է բացում նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

BBC News-ի տվյալներով՝ իր հայտարարությունն ալ-Բեբլավին արել է կարճատև հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև ալ-Սիսին: Սպասվում է, որ նոր վարչապետ կդառնա բնակֆոնդի նախարար Իբրահիմ Մահլեբը:

Իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին ալ-Սիսին հայտարարել է 2014 թ. փետրվարի սկզբին: Ավելի վաղ  Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհուրդը նրան խնդրել էր առաջադրվել, իսկ դրա համա ֆելդմարշալը պետք է լքեր իր պաշտոնը:

Այժմ Եգիպտոսը ղեկավարում է ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, որն այդ պաշտոնում նշանակվել է այն բանից հետո, երբ 2013 թ. ամռանը զինվորականները տապալեցին իսլամիստ Մոհամեդ Մուրսիին: Համարվում է, որ փաստորեն՝ Եգիպտոսում իշխանությունը պատկանում է զինվորականներին՝ ալ-Սիսիի գլխավորությամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Դուք մեզ ուզում եք տանել մի արգահատելի գործընթացի. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ինչքա՞ն կարելի է ասել` կողմնորոշվե՛ք’