‘Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի կալանքը երկարացրել են 30 օրով’

803

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կալանքը երկարացվել է 30 օրով՝ բանտից փախուստի փորձ կատարելու համար: Այդ մասին երեկ հաղորդել է Եգիպտոսի պաշտոնական MENA լրատվական գործակալությունը: Դատախազությունը ենթադրում է, որ Մուրսին պայմանավորվածություն է ձեռք բերել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ, որը 2011 թ. հունվարին օգնել էր նրան և «Մուսուլման եղբայրների» ավելի քան 30 անդամների՝ փախչել Կահիրեի հյուսիսարևմտյան բանտերից մեկից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակի կողմից հուլիսի 3-ին տապալված և կալանավորված Մուրսին հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ: Իրավաբանական աղբյուրների փոխանցմամբ՝ շարունակվում են նախկին նախագահի դատավարությունն անցկացնելու վայրի փնտրտուքները: Դա բարդ աշխատանք է, քանի որ իշխանությունները մտավախություն ունեն, թե «Մուսուլման եղբայրները» կփորձեն գրավել այդ օբյեկտը՝ իրենց  առաջնորդին ազատագրելու նպատակով, փոխանցում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘«Կամպ Նոուն» կվերակառուցվի’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հաշվետվություն է պահանջել կառավարությունից’