‘Եգիպտոսում իշխանության և ընդդիմության կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել’

941

Կահիրեում՝ «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գրասենյակի մոտ, ուրբաթ երեկոյան Եգիպտոսի ընդդիմության և երկրում իշխող իսլամական շարժման կողմնակիցների միջև դաժան բախումներ են սկսվել, գրում է Mignews-ը:

Ռեժիմի հակառակորդները փորձել են գրոհի ենթարկել կուսակցության գրասենյակը, ինչով հրահրել են «Մուսուլման եղբայրների» կողմնակիցներին: Արդյունքում առաջացած բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել և 40-ից ավելի մարդ տարբեր կարգի վնասվածքներ ստացել:

ՆԳՆ-ը հայտարարել է, որ կուսակցության գրասենյակի պաշտպանության համար հատուկ նշանակության ջոկատներ են ուղղվել հրապարակ:

Իսկ Ալեքսանդրիայում ցուցարարները ներխուժել են Մուսուլման եղբայրների տեղական մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող շենքը և ավերել ողջ ներքին հարդարանքը: Բախումներ են նկատվել նաև Էշ-Շաքրիա շրջանում, որտեղի ծագում ունի Մուսուլման եղբայրությանը հարող՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆիին ոչ մի նախագահ պետք չէ, միայն մի քանի պաշտոն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին մերկացել է բարեգործական նախագծի համար. Ֆոտոշարք’