‘Եգիպտոսում մահապատժի են դատապարտել «Մահմեդականների անմեղության» հեղինակներին ‘

831

Եգիպտոսի դատարանը հեռակա մահվան է դատապարտել 7 մարդու՝ սեպտեմբերին մեծ աղմուկ հանած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու համար, հայտնում է BBC-ն: Դատապարտյալների թվում է եգիպտոսի քաղաքացի, ֆիլմի ենթադրյալ պրոդյուսեր Մորիս Սադեկը: Այժմ մահվան դատավճիռները պետք է հավանության արժանանան Եգիպտոսի գլխավոր մուֆթիի կողմից: Աղբյուրը տեղեկացնում է, որ վերջինս խիստ հազվադեպ է դեմ արտահայտվում նման որոշումներին: Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կկայացվի հունվարին:

Սիրողական մակարդակի ֆիլմը նկարահանվել է Կալիֆորնիայում եւ համացանցում է հայտնվել սեպտեմբերին՝ բողոքի ալիք բարձրացնելով մահմեդական մի շարք երկրներում:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ. Sportbox.ru’
Հաջորդ հոդվածը‘Հարցազրույց, որի պատճառով Սերժ Սարգսյանի նախարարը սպառնացել է ֆրանսիացի լրագրողին (Տեսանյութ)’