‘Եգիպտոս. «լարված անդորր»՝ բանակի վերահսկողության ներքո’

794

«Լարված անդորր»՝ այսպես են բնութագրում ԶԼՄ-ները այն իրավիճակը, որը Եգիպտոսում տիրում է բողոքի ցույցերի արյունալի ցրումից և «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդի ձերբակալությունից հետո: Կահիրեում և երկրի մյուս խոշոր քաղաքներում պարետային ժամ է մտցված, փողոցներում, նախկինի պես, զինվորականներ են ու զրահատեխնիկա:

«Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մոհամեդ Բադին ու շարժման ևս հինգ ակտիվիստներ, որոնք ձերբակալվել են երեկ, մեղադրվում են բռնություններ հրահրելու մեջ: Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանք տեղափոխվել են Թորա բանտ, որտեղ պահվում է նաև Հոսնի Մուբարաքը, որին, ի դեպ, հնարավոր է՝ շուտով ազատ արձակեն: Սահմանադրության նոր նախագիծը Մուբարաքի Ազգային ժողովրդավարական կուսակցությանը թույլ է տալիս մասնակցել ընտրություններին (կուսակցությունը լուծարվել էր, երբ նրա առաջնորդը հեռացվել էր իշխանությունից), փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Հետք». Օֆշորային պատմության բացահայտման բանալիները’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը որպես փորձաքար՝ Թուրքիային զգուշացնելու համար’