‘Եգիպտոս. Մուրսիին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել’

824

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսին մեղավոր է լրտեսության և պետական դավաճանության մեջ, պնդել է երկրի դատախազությունը: Երեկ իսլամիստ քաղաքական գործչին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել երկու քրեական գործերով: Դրանք կապված են նախանցյալ տարվա իրադարձությունների հետ, երբ տապալվեց երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքը: Իսլամիստ Մուրսին այդ ժամանակ բանտում էր, սակայն կարողացավ փախչել այնտեղից, և ինչպես պնդում է դատախազությունը՝ պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինների օգնությամբ:

Բացի այդ,  դատախազության կարծիքով՝ Մուրսին և «մուսուլման եղբայրներ» շարժման ևս մի քանի առաջնորդներ, համագործակցելով «Համասի» հետ, Եգիպտոսի զինված ուժերի վիճակի մասին գաղտնի տեղեկություններ են հայտնել պաղեստինցիներին, ֆինանսավորել են ահաբեկիչներին և «Համասի» հետ միասին ահաբեկչական գործողություններ են կազմակերպել իրենց իսկ երկրում:

Պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով առավելագույն պատիժը մահապատիժն է, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ գագաթնաժողովից առաջ Մերկելը և Օլանդը ճշտել են իրենց դիրքորոշումները’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Բաբայան. Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը’