‘Եթե մեր պահանջները չբավարարվեն, մենք չենք դադարեցնելու հացադուլը. Դ. Պետրոսյան’

9087

Տարկետման նախկին գործող կարգի վերացման դեմ բողոքող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երեկվանից հացադուլ հայտարարած անդամներից Դավիթ Պետրոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, որ գիշերը «նորմալ է անցել», իրենց առողջականը վիճակը «լավ է»։
Ռադիոկայանի հարցին, թե շարժումը դրսում որեւէ քայլ նախաձեռնո՞ւմ է, Պետրոսյանը պատասխանել է, որ «այս պահին որեւէ կոնկրետ ծրագրավորված բան չկա, մտածում ենք, թե ինչը կլինի ավելի արդյունավետ»։
«Այս երկու օրվա ընթացքում պարզ կլինի, թե ինչ քայլեր դրսում կարվեն։ Մենք մեր պահանջներն արդեն ասել ենք, եւ եթե այդ պահանջները չբավարարվեն, մենք չենք դադարեցնելու հացադուլը»,- ասել է Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ երեկ «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն Յուրի Ավագյանը կրկին հացադուլ են սկսել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում Դավիթ Պետրոսյանը՝ պահանջելով իշխանությունից փոփոխության չենթարկել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգը:

 

Նախորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Իսկ եթե ուրի՞շ Թուրքիա…’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կգնա Փարիզ’