Եթե Միլեյն ընտրվի, Արգենտինան կարող է դուրս գալ Mercosur-ից

273

Արգենտինայի նախագահի թեկնածու Խավիեր Միլեյը, որը կիրակի օրը կայացած փրայմերիզում ամենաշատ ձայներն է ստացել, քննադատել է Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (Mercosur) երկրների գործունեությունը։ Bloomberg գործակալությունը ենթադրում է, որ նախագահական ընտրություններում նրա հաղթանակի դեպքում Արգենտինան կարող է դուրս գալ այդ միավորումից։

«Mercosur-ը ցածրորակ մաքսային միություն է, որն առևտրային ոլորաններ է ստեղծում և վնաս է հասցնում իր մասնակիցներին»,- ասել է քաղաքական գործիչը գործակալությանը տված հարցազրույցում։

Միլեյը նաև հայտարարել է, որ հարաբերություններ չի պահպանի այն երկրների հետ, որտեղ իշխանության ղեկին սոցիալիստներ են։ «Ես սոցիալիստ գործընկերներ չունեմ»,-  Մեքսիկայի, Չիլիի և Կոլումբիայի առաջնորդների հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ հարցին պատասխանել է նա։ Միլեյը քննադատել է նաև Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի քաղաքականությունը, միաժամանակ շեշտել է, որ կհամագործակցի ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը։

Միլեյն իր ընտրարշավի կենտրոնում դնում է պայքարը երկրի քաղաքական վերնախավի դեմ, որին կաստա է անվանում։ 2021 թ․ նա ասել է, որ Չինաստանի հետ «առևտուր չի անի», այլ միայն աշխարհի «քաղաքակիրթ մասի», որը, ըստ նրա՝ Արևմուտքն է։ Միլեյը հանդես է գալիս հօգուտ դոլարի՝ պեսոյից հրաժարվելու օգտին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայում վարձկանը պայմանական ժամկետ է ստացել
Հաջորդ հոդվածըՀայկական կողմում կորուստ չկա