Հարավային Կորեայում վարձկանը պայմանական ժամկետ է ստացել

244

Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի նախկին մարտիկ և բլոգեր Լի Գինը դատապարտվել է մեկ տարի վեց ամիս պայմանական ժամկետի՝ երեք տարով պատժի հետաձգմամբ, Ուկրաինայի տարածք մուտք գործելու և այնտեղ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հաղորդել է Yonhap-ը։

Դատարանը բլոգերին մեղավոր է ճանաչել անձնագրերի մասին օրենքը խախտելու համար։

2022 թ․ փետրվարին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը արգելել է քաղաքացիներին մեկնել Ուկրաինա։ Լի Գինը Ուկրաինայում է եղել երեք ամիս և վիրավորվելուց հետո հայրենիք է վերադարձել անցյալ տարվա մայիսին։

Դատարանը նշել է, որ բլոգերի՝Ուկրաինայում լինելը և մասնակցությունը ռազմական գործողություններին կարող էր ավելորդ խնդիրներ առաջացնել Հարավային Կորեայի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըECOWAS-ն ակտիվացնում է արագ արձագանքման ուժերը
Հաջորդ հոդվածըԵթե Միլեյն ընտրվի, Արգենտինան կարող է դուրս գալ Mercosur-ից