‘Եթե Սաշիկը ժողովուրդ է, ուրեմն ժողովրդի կենսամակարդակը կտրուկ բարձրացել է. «ՉԻ»’

2890

Անդրադառնալով այն հարցին, որ ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում, էդուարդ Շարմազանովն ասել է. «Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Ալեքսանդր Արզումանյանը ժողովուրդ չե՞ն, որ չեն մասնակցում իրենց հանրահավաքին»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Էդուարդ Շարմազանովն, իհարկե, իրավացի է, և ՛ Զարուհի Փոստանջյանը, և՛ Ալեքսանդր Արզումանյանը, և՛ (նույնիսկ) Ստեփան Սաֆարյանը ժողովուրդ են: Ավելին՝ Սերժ Սարգսյանն էլ է ժողովուրդ, Սաշիկ Սարգսյանն էլ, Շմայսն ու Լիսկան էլ: Հետևաբար՝ հանգիստ կարելի է հայտարարել, որ անցած տարիներին ժողովրդի կենսամակարդակը կտրուկ բարձրացել է, ժողովուրդը տասնյակ միլիոնավոր դոլարներ ունի արտասահմանյան բանկերում, ժողովուրդը շրջում է թանկարժեք ջիպերով և թիկնապահների ուղեկցությամբ, օրումեջ գնում Դուբայ, անտեղի տեղը սրա-նրա վրա կրակելու սովորություն ունի և այլն: Ի դեպ՝ քանի որ Էդուարդ Շարմազանովն ինքը նույնպես ժողովուրդ է, հանգիստ կարելի է հայտարարել, որ մեր ժողովրդի ուշքը գնում է անկապ խոսելու համար:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Շիրակի փողոցում. տուժածի վիճակը բավարար է’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը ոչնչով չի զիջում հղփացած օլիգարխներին. «Հրապարակ»’