‘Ավտովթար Շիրակի փողոցում. տուժածի վիճակը բավարար է’

1001

Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 34 NS 862 պ/հ (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1982 թ.) և «Տոյոտա» մակնիշի Т 718 AR 77 (վարորդ` Գ. Ս., ծնվ. 1984 թ.) պ/հ ավտոմեքենաները: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» հրապարակել է կանոնագիրք լրագրողների համար’
Հաջորդ հոդվածը‘Եթե Սաշիկը ժողովուրդ է, ուրեմն ժողովրդի կենսամակարդակը կտրուկ բարձրացել է. «ՉԻ»’