‘ԵԼ.«Բորուսիա Դ»-Պորտու֙ 2:0. Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

7066

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2:0 հաշվով: Հանդիպման արդեն 6-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնդակը հասցեագրեց Լուկաշ Պիշչեկին, ով երկրորդ փորձից գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Բաց թողած գոլից հետո «Պորտուի» ֆուտբոլիստները հաշվի հավասարությունը վերականգնելու մեծ ցանկությամբ և ջանքերով աչքի չընկան, իսկ «Բորուսիայի» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 71-րդ րոպեն, երբ Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 

Հավելենք, որ «Պորտու»-«Բորուսիա Դորտմունդ» պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 25-ին:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ՊՈՐՏՈՒ 2-0 (1-0) MC
1-0՝ Լուկաշ Պիշչեկ 6՛, 2-0՝ Մարկո Ռոյս 71՛
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 15.Մատս Հումմելս, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս (22.Քրիստիան Պուլիսիչ, 87), 18.Նուրի Շահին (14.Մորից Լյատներ, 57), 23.Սինձի Կագավա (28.Մաթիաս Հինտեր, 86), 33.Ջուլիան Վայգլ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ
ՊՈՐՏՈՒ. 12.Իկեր Կասիլյաս, 3.Բրունո Մարտինս Ինդի, 14.Խոսե Անխել, 21.Միգել Լայուն, 6.Ռուբեն Նեւեշ, 13.Սերժիու Օլիվեյրա (15.Էվանդրո Գոեբալ, 76), 16.Էկտոր Էրերա, 7.Սիլվեստր Վարելա, 8.Յասին Բրահիմի (20.Անդրե Անդրե, 59), 9.Վենսան Աբուբակար (39.Հյուն Յուն Սուկ, 87), 11.Մուսա Մարեգա
Զգուշացում՝ Սիլվեստր Վարելա 58՛ (Պ), Խոսե Անխել 64՛ (Պ), Էվանդրո Գոեբալ 78՛ (Պ), Հյուն Յուն Սուկ 90՛ (Պ) ; Մրցավար՝ Լուկա Բանտի (Իտալիա)
     
16 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (2)
6 ՏՈՒԳԱՆՔ 14
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘Զինվոր է մահացել ‘
Հաջորդ հոդվածը‘Մորատա. «Լևանդովսկին Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողն է»’