‘ԵԼ. պատասխան խաղում նույնպես «Վուլվերհեմփթոն»-ը 4 գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը (տեսանյութ)’

705

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվել էր «վաուլվերհեմփթոն»-ին: Անգլիական ակումբը տանը 4:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղում նույնպես հաղթել էին հյուրերը նույն 4:0 հաշվով:

Գոլի հեղինակ դարձան Պեդրու Նետուն, Մորգան Գիբս-Ուայթը, Ռուբեն Վինագրեն և Դիոգու Շոտան:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում երևանյան թիմը ընդհանուր 0:8 հաշվով զիջում է մրցակցին ու դուրս մնում ԵԼ-ի հետագա պայքարից:

«Վուլվերհեմփթոն» — «Փյունիկ»՝ 4:0

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանը Անկախության օրը դիմավորում է անվտանգության խստացված միջոցներով’
Հաջորդ հոդվածը‘Խաչանովին պարտված Կիրյոսը տուգանվեց 113 հազար դոլարով ‘