‘Խաչանովին պարտված Կիրյոսը տուգանվեց 113 հազար դոլարով ‘

696

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը տուգանվել է 113 հազար դոլարով Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարի հանդիպման ժամանակ դրսեւորած ոչ մարզական վարքի համար։ Կիրյոսը 7:6 (7:3), 6:7 (4:7), 2:6 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Կիրյոսին նաեւ սպառնում է որակազրկում, հաղորդում է lequipe.fr-ն։

Նա վիճել էր մրցավարի հետ՝ նրան մեղադրելով գնդակի մատուցման համար ժամանակը ցույց տվող թայմերը շուտ միացնելու համար

Երկրորդ սեթից հետո Կիրյոսը նաեւ երկու ռակետ է կոտրել, ինչի համար տուգանվել էր մեկ միավորով։ Մրցախաղից հետո էլ նա անպատվել էր մրցավարին եւ թքել նրա ուղղությամբ։

Նախորդ հոդվածը‘ԵԼ. պատասխան խաղում նույնպես «Վուլվերհեմփթոն»-ը 4 գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆալկաոն որոշել է կարիերան շարունակել «Գալաթասարայում»’