‘ԵԽԽՎ-ն՝ Համակարգային կոռուպցիայի մասին. Ադրբեջան, ՌԴ, Հայաստան, Ուկրաինա եւ Ալբանիա ‘

1014

2012 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ Բյուրոն որոշում էր ընդունել տեղափոխել Իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում «Կոռուպցիան՝ որպես օրենքի գերակայության սպառնալիք» թեմայով քննարկումը, եւ այն քննարկել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ: Հանձնաժողովն այդ թեմայով զեկուցող է նշանակել Էստոնիան ներկայացնող ALDE խմբակցության գլխավոր քարտուղար Մեյլիս Ռեփսին:  

Թեմայով քննարկումը կայացել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի այսօրվա նիստում, իսկ տիկին Ռեփսի զեկույցում բավականին կոշտ անդրադարձներ կան կոռուպցիոն երեւույթներին, եւ նաեւ Հայաստանին, որին զեկուցողը դասել է «համակարգված կամ համակարգային կոռուպցիա» ունեցող երկրների շարքում:

Մասնավորապես, տիկին Ռեփսը նշում է, որ կոռուպցիան ազդում է ԵԽ անդամ բոլոր երկրների վրա: Նրանցից եւ ոչ մեկը լիովին զերծ չի մնացել կոռուպցիայից: «Այդուհանդերձ, չպետք է ժխտել, որ նրանցից ոմանք առավել համակարգված են կոռումպացված, քան` մյուսները: 2012 թվականի վերջին Transparency International-ը կոռուպցիայի ընկալման ինդեքսով , որը չափում է պետական սեկտորում կոռուպցիայի ընկալման մակարդակը՝ տեղական փորձագետների կարծիքների հիման վրա, ԵԽ անդամ 5 երկիր 174 երկրների շարքում 100-րդ տեղից ցածր են եղել. Հայաստան՝ 105, Ալբանիա՝ 113, ՌԴ՝ 133, Ադրբեջան՝ 139 եւ Ուկրաինա՝ 144: ԵԽ անդամ այլ երկրները ավելի բարձր տեղերում են եղել, օրինակ Դանիան եւ Ֆինլանդիան, որոնք ճանաչվել են «շատ մաքուր»: Կոռուպցիան ազդում է իշխանության բոլոր ճյուղերի վրա, վերջին դեպքերը արտացոլում են կոռուպցիայի երեւույթը պետական սեկտորում»,- մեջբերում Ռեփսի զեկույցից:

Զեկույցում բավականին մեծ տեղ է հատկացված նաեւ Ադրբեջանին, եւ մասնավորապես, արծարծվում է Ադրբեջանի կողմից կիրառվող հայտնի «խավիարային» դիվանագիտության հարցը: 

Նախորդ հոդվածը‘Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը պահանջում է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘Էդիկը երազում է նախագահի պաշտոնի մասին’