‘ԵԽԽՎ –ն Բելառուսին կոչ է անում մորատորիում հայտարարել մահապատժի նկատմամբ’

1125

Բելառուսի իշխանությունները պետք է փորձեն թեկուզ ժամանակավոր մորատորիում հայտարարել մահապատժի դատավճիռներն իրականացնելու նկատմամբ, որպեսզի արագացնեն Մինսկի մերձեցումը Եվրոպայի Խորհրդին, հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բելառուսի հարցով հատուկ զեկուցող Անդրեա Ռիգոնին:

Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ կիրառվում է մահապատիժ:

1996 թ. մահապատիժը վերացնելու հարցը Բելառուսում դրվել է հանրաքվեի: Այդ պատժաչափի պահպանման օգտին այն ժամանակ քվեարկել է հանրաքվեի մասնակիցների գրեթե 80,5 %-ը: Մահապատժի առկայությունը ԵԽԽՎ-ում Բելառուսի հատուկ հրավիրյալի կարգավիճակը վերականգնելու հիմնական խոչընդոտն է համարվում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ական Նռանյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ’