‘ԵԽ Օմբուդսմենը քննադատել է Ադրբեջանին. Աննախադեպ հետապնդումներ ԵԽ-ում նախագահության ընթացքում ‘

1077

ԵԽ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանին: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այդ երկիրը նախագահում էր Եվրոպայի խորհրդում:

Օմբուդսմենը նշել է, թե ցավով պետք է արձանագրի, որ Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումները ծայրահեղ բարդացնում են այդ երկրի եւ ԵԽ-ի համագործակցությունը: «Հետապնդումները պետք է դադարեցվեն, հի՛մա»,- գրել է հանձնակատարը: «Հարավային Կովկասի՝ նավթով հարուստ այդ երկիրը քիչ  առաջ ավարտել է ԵԽ-ում իր նախագահությունը: Այս կազմակերպությունում նախագահած շատ երկրներ, որոնք հպարտանում են այն բանով, թե որպես երաշխավոր՝ հավատարիմ են եղել մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ օրենքի գերակայությանը, օգտագործել են այդ կազմակերպության ղեկին գտնվելու հանգամանքը՝ ժողովրդավարության տպավորություն ստեղծելու համար: Ադրբեջանը պատմության մեջ կմտնի որպես երկիր, որը աննախադեպ հարձակումներ է իրականացրել իրավապաշտպանների նկատմամբ՝ իր նախագահության ժամանակ»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Խոցված ուղղաթիռի հանգամանքների ճշտումը նաև քաղաքական կարևորություն ունի’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի պաշտոնաթողության մասին’