‘Օբաման հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի պաշտոնաթողության մասին’

985

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հրաժարական է տվել իր պաշտոնից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է նրա պաշտոնաթողությունը՝«արժանին մատուցելով այդ քաղաքական գործչի  ազնվությանն ու հմտությանը»: Օբաման նշել է, որ իր բախտը բերել է՝ ունենալ պաշտպանության այդպիսի նախարար, որը հրաշալի հարաբերությունների մեջ է բանակի հետ:

86-ամյա Չաք Հեյգելը Վիետնամի պատերազմի վետերան է, նա ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնել էր 2013 թ.: Հեյգելը նախագահ Օբամայի ուժային բլոկում Հանրապետական կուսակցության միակ ներկայացուցիչն էր:

New York Times թերթը տեղեկացրել է, որ Հեյգելը հրաժարական է տվել «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման դեմ պայքարի հարցում Վաշինգտոնի ռազմավարության փոփոխությունից հետո:

Չաք Հեյգելը կշարունակի կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները՝ մինչև նոր նախարար նշանակվի: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԵԽ Օմբուդսմենը քննադատել է Ադրբեջանին. Աննախադեպ հետապնդումներ ԵԽ-ում նախագահության ընթացքում ‘
Հաջորդ հոդվածը‘Պետդեպ. ԱՄՆ չի ճանաչում Աբխազիայի և ՌԴ-ի միջև որևէ պայմանագրի օրինականությունը’