‘ԵՀ-ն ամռանը կհստակեցնի Ալբանիայի և Մակեդոնիայի՝ ԵՄ մտնելու բանակցությունների հարցը’

1670

Եվրահանձնաժողովը մինչև ամառ որոշում կընդունի Ալբանիայի և Մակեդոնիայի հետ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ՝ կապված Եվրամիությանը նրանց անդամակցության հետ, հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհանես Խանը:

«Եվրահանձնաժողովը շուտով, հավանաբար՝ մինչև ամառ, անդամ երկրներին կառաջարկի ընդունելության բանակցություններ սկսել Ալբանիայի և նախկին հարավսալավական հանրապետություն Մակեդոնիայի հետ»,- հինգշաբթի Խանի հայտարարությունն է մեջբերում EUobserver ինտերնետ-թերթը:

Եվրահանձնակատարի խոսքով՝ ԵՄ գործադիր հանձնաժողովը կարծում է, որ «երկու երկրները կարևոր բարեփոխումներ են անցկացրել և, այդպիսով, պատրաստ են այդ քայլին»:

Այս պահի դրությամբ՝ Եվրամիություն ընդունվելու պաշտոնական թեկնածուներն են՝ Ալբանիան (2014 թվականից), Մակեդոնիան (2005-ից), Չեռնոգորիան (2010-ից), Սերբիան (2012-ից) և Թուրքիան (1999 թվականից): Ընդ որում՝ ԵՄ-ին միանալու բանակցություններն սկսվել են նրանցից երեքի՝ Թուրքիայի (2005-ից), Չեռնոգորիայի (2012 թ.) և Սերբիայի (2014 թ.) հետ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն ծանր դրության մեջ է Աֆրինում թուրքական գործողության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիական խաղերի փակմանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Իվանկա Թրամփը’