‘Օլիմպիական խաղերի փակմանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Իվանկա Թրամփը’

2005

ԱՄՆ նախագահի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը կգլխավորի երկրի պատվիրակությունը փետրվարի 25-ին Փհենչհանում Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ, հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ըստ ներկայացուցչի՝ նախատեսված է նաև, որ Իվանկա Թրամփը կընթրի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: ԿԺԴՀ-ի հետ շփումներ նախատեսված չեն, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Մայքլ Փենսը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՀ-ն ամռանը կհստակեցնի Ալբանիայի և Մակեդոնիայի՝ ԵՄ մտնելու բանակցությունների հարցը’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել’