ԵՀ-ն իրավաբանական առաջարկ կներկայացնի ՌԴ-ից բռնագանձված միջոցների վերաբերյալ

274

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ մինչև ամառային արձակուրդը ԵՀ փորձագետներն իրավաբանական առաջարկ կպատրաստեն ռուսաստանյան բռնագրավված միջոցները Ուկրաինայի վերականգնմանը փոխանցելու վերաբերյալ։

Ըստ ԵՀ ղեկավարի՝ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ։ «Հետևաբար՝ մենք իրավաբանական առաջարկ ենք պատրաստում մինչև ամառային դադարը ռուսաստանյան ակտիվները փոխանցելու մասին»,- ասել է ֆոն դեր Լյայենը հարցազրույցում, որը հինգշաբթի հրապարակվել է եվրոպական մի շարք պարբերականներում, այդ թվում՝ իտալական Corriere della Sera-ում։

Միաժամանակ նա խոստովանել է, որ ԵՄ երկրներում ՌԴ-ից և ռուսաստանցի օլիգարխներից բռնագրավված միջոցների փոխանցումը իրավաբանական տեսակետից բավական դժվար է։

ԵՀ-ի տվյալներով՝ այս պահի դրությամբ ԵՄ-ն սառեցրել է ՌԴ ԿԲ-ի մոտավորապես 200 մլրդ եվրոյի ակտիվներ և ֆիզիկական անձանց՝ 4,1 մլրդ եվրոյի ակտիվներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոդին և Բայդենը նվերներ են փոխանակել
Հաջորդ հոդվածըՆոր Զելանդիայի վարչապետը համաձայն չէ Բայդենի հետ