Նոր Զելանդիայի վարչապետը համաձայն չէ Բայդենի հետ

262

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը չի համաձայնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որը ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին բռնապետ էր անվանել։

Նորզելանդական կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը հինգշաբթի հեռարձակվել է Television New Zealand պետական հեռուստաալիքով։

Հիփքինսը հայտարարել է, որ ՉԺՀ առաջնորդին բռնապետ չի համարում և համոզված է, որ «Չինաստանում կառավարման ձևը չինացի ժողովրդի ընտրությունն է»։

«Եթե նրանք ուզենային փոխել կառավարման կարգն իրենց երկրում, դա նույնպես նրանց գործը կլիներ»,- ասել է նա։

Վարչապետի հայտարարությունը հեռարձակվել է Չինաստան կատարելիք նրա առաջին աշխատանքային այցից առաջ, որը կայանալու է հունիսի 25-ից 30-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՀ-ն իրավաբանական առաջարկ կներկայացնի ՌԴ-ից բռնագանձված միջոցների վերաբերյալ
Հաջորդ հոդվածըՔաղավիացիայի միջազգային կազմակերպությունը դատապարտել է ԿԺԴՀ-ից հրթիռների արձակումը