‘Եղանակը Հայաստանում. Սպասվում են տեղումներ ‘

1331

Դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին առանձին շրջաններում, 9-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Դեկտեմբերի 6-ին և 7-ին գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը կնվազի 5-8, իսկ 6-9-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը և 8-ին հնարավոր են տեղումներ: Դեկտեմբերի 6-ին, 7-իգիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին օրերին հնարավոր է քամու ուժգնացում` 13-16 մ/վրկ:

Երևանի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան   15.10C (1935 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -15.90C (1953 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան   1.50C

 

  

Նախորդ հոդվածը’18 կադր՝ «Օսկարի» հավանական մրցանակակիր «Թշվառները» ֆիլմից ‘
Հաջորդ հոդվածը‘«Արցախգազի»` գազի սակագինը 150 դրամ սահմանելու հայտը մերժվել է ‘