‘Եղանակը Հայաստանում’

1252

Սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, այստեղ ժամանակ առ ժամանակ հնարավոր են անձրևներ, ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է քամի՝ 20-22մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ:

Այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում հաստատված արևային, առանց տեղումների եղանակը կպահպանվի, երեկոյան դեմ կդիտվի ամպամածության ավելացում: Օդի ջերմաստիճանը կնվազի, առավել զգալի՝ հյուսիսային շրջաններում: Գեոմագնիսական դաշտը՝ կայուն:

Երևանում՝

Մայրաքաղաքում այսօր օրվա մեծ մասը կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում, քամի՝ 10-12մ/վրկ: Գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +29+31, երեկոյան՝ +22+24:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հրաժարականի պահանջի սպասումով’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը հավաք կանի. Ազնավուրի հրապարակում’