‘Եղանակ. Այսօր Երևանում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ’

1952

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում` փետրվարի 21-22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան     15.60C (1996 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան         -13.30C (1976 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան     0.30C

Եթե համադրենք բազմամյա կլիմայական տվյալները և փետրվարի 21-ին սպասվող ջերմաստիճանը, ապա կտեսնենք, որ վերջինս բարձր է երբևէ Երևանում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանից 0.4 աստիճանով: 

Նախորդ հոդվածը‘Ջոն Քերին պահանջել է դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը և Եգիպտոսը քննարկել են ավիացիայի ոլորտի համագործակցության հարցեր’