‘Եղանակ. Հայաստան կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ’

2020

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Հայտնում են, որ Հայաստանի տարածքում օգոստոսի 15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հայաստան կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:

Երևանում օգոստոսի 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Բաքվին կոչ է անում անցկացնել հայ գերու մահվանն առնչվող միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն և հրապարակել արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանն աջակցություն է հայտնել Իրաքի եզդիներին’