‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի’

987

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-13-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:
14-15-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 11-13-ին էապես չի փոխվի, 14-15-ին կնվազի 2-4 աստիճանով:

 
 
Երևանում սեպտեմբերի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:14-15-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն


Նախորդ հոդվածը’50 մլն արժողությամբ գույքը վաճառվել է 550 հազար դրամով. Լեւոն Զուրաբյանը պարզաբանում է պահանջում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սպանություն Աբովյան քաղաքում. Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը անհայտ է’