‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով’

925

Հանրապետության տարածքում՝
 
Հունիսի 24-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 3-5 աստիճանով, 27-28-ին նունքան կբարձրանա:

 
 
Երևանում՝    
Հունիսի 24-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

 
Երևանի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.10C
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. 12 կետերում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կա’
Հաջորդ հոդվածը‘Պետք է ոչ թե Միկոյանի արձանը կանգնեցնել, այլ Միլլերի. «ՉԻ»’