Եմենի ԱԳՆ․ ԵՄ-ի առաքելության ձևավորումը Կարմիր ծովում սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար

183

Եմենը Եվրամիությանը կոչ է արել զերծ մնալ Կարմիր ծովում միության ՌԾՈՒ օպերատիվ խմբեր տեղակայելուց՝ դա համարելով սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։

Այդ մասին տեղեկացրել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Ինչպես նշում է Եմենի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Կարմիր ծովում ԵՄ երկրների ծովային դաշինքի ձևավորումը «բացասական ազդանշան է հաղորդում» աշխարհի այդ շրջանում գտնվող պետություններին և վկայում է դաշինքի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ծովային օպերատիվ խմբի ստեղծումը համահունչ է տարածաշրջանում թշնամական ռազմական դաշինք ստեղծելու՝ Վաշինգտոնի և Լոնդոնի փորձերին։ Այդ նախաձեռնությունը սպառնում է «ռազմականացնել Կարմիր ծովը և Բաբ-էլ- Մանդեբյան նեղուցը»՝ սպառնալիք ստեղծելով խաղաղությանը և անվտանգությանը, նշվում է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածըAFP․Ուկրաինայի ՊՆ ղեկավարը անվտանգության նկատառումներով չեղարկել է այցը Ֆրանսիա
Հաջորդ հոդվածըՊակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ