Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ

161

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ավիահարվածների կապակցությամբ կանչել է Թեհրանում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

Այդ մասին տեղեկացրել է իրանական «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ դիվանագետը կանչվել է, որպեսզի բացատրություններ տա իրանական Սիստան և Բելուջստան նահանգներում գտնվող թիրախներին Պակիստանի ԶՈՒ-ի հարվածների կապակցությամբ ։

Նախորդ հոդվածըԵմենի ԱԳՆ․ ԵՄ-ի առաքելության ձևավորումը Կարմիր ծովում սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար
Հաջորդ հոդվածըՍինգապուրի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել