ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

266

Եվրամիության 27 անդամ-երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որը կհաստատվի ուրբաթ օրը գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց հետագա քննարկման, հինգշաբթի Twitter-ում տեղեկացրել է ԵՄ Խորհրդում չեխական նախագահությունը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը ներկայացրել է դեկտեմբերի 6-ին։ Նրա խոսքով՝  Եվրահանձնաժողովն առաջարկում է սև ցուցակում ներառել առնվազն 200 ֆիզիկական և  իրավաբանական անձանց, ներառյալ՝ երեք բանկ, ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության սեկտորի ընկերություններ։

ԵՄ-ն մտադիր է նաև արգելել ռուսաստանյան ևս չորս հեռուստաալիքի հեռարձակումը, սահմափակել անօդաչուների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և լրակազմության դետալների արտահանումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանություն․ ԱՄՆ նոր պատժամիջոցները վկայում են Վաշինգտոնի անզոր չարության մասին