Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

320

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:
«Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

Նախորդ հոդվածըՇարունակում է արգելափակված մնալ Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը
Հաջորդ հոդվածըԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը