‘ԵՄ դիվանագիտության ղեկավարը բանակցություններ է անցկացրել Ռաուլ Կաստրոյի հետ’

931

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հավանայում բանակցություններ է անցկացրել Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Մոգերինին ԵՄ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով վերջին մի քանի տարիների ընթացքում այցելել է Կուբա:

Բանակցությունների գլխավոր թեման Բրյուսելի և Հավանայի միջև հարաբերությունների բարելավումն էր: Մոգերինիի խոսքով՝ տարեվերջին կողմերն ակնկալում են պայմանագիր կնքել քաղաքական երկխոսության և համագործակցության վերաբերյալ:

Սպասվում է, որ ապրիլի 22-ին Բրյուսել կժամանի Կուբայի պատվիրակությունը՝ ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսի ղեկավարությամբ:

Կուբան ներկայումս բարելավում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, և Մոգերինիի այցը դիտարկվում է որպես կղզու կոմունիստական ղեկավարության և Արևմուտքի միջև կապերի ամրապնդման ևս մի ապացույց: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘«Քաղաքավարի» ավտոառևանգողներ Պետերբուրգում’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում ավտոբուսն ընկել է ճանապարհին գոյացած փոսի մեջ’