‘ԵՄ. Էրդողանի ձեռնարկած միջոցառումներն անընդունելի են’

1530

Եվրոպական միությունը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի իշխանությունների կողմից երկրում արտակարգ դրություն մտցնելու կապակցությամբ:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ արտակարգ դրությունը թուրքական իշխանություններին շատ լայն լիազորություններ է տալիս երկրի կառավարման հարցում, սակայն դրա հետ մեկտեղ՝ նրանք պետք է հարգեն օրենքի գերակայությունը և անվերապահորեն պահպանեն մարդու իրավունքները և հիմնական ազատությունները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է պետական հեղաշրջման տապալված փորձի հետևանքները վերացնելու նպատակով երկրում երեք ամսով արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը կդադարեցվի արտակարգ դրության ռեժիմի պահպանման ընթացքում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Շենգավիթում եւ Էրեբունիում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության բռնարարքի զոհերը չունեն իրենց իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց. Նամակ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին’