‘ԵՄ Խորհրդի նախագահի և Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը չի կայացել’

1210

Եվրամիության Խորհրդում նախագահող՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ չի կայացել: Ինչպես հաղորդել է APA-ն ՝ հղում անելով Delfi գործակալությանը, Վիլնյուսում ԵՄ Խորհրդի նախագահ Լինաս Լինկյավիչուսն Հայաստանի արտգործնախարարի հետ իր հանդիպման մասին հայտնել էր սեպտեմբերի 5-ին՝ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության միջխորհրդարանական համաժողովում: Երկու նախարարների հանդիպումը պետք է կայանար այսօր, սակայն Լիտվայի ԱԳՆ-ն հաստատել է այն լուրը, որ հանդիպումը չի կայանալու:

Ի դեպ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը կտրուկ արձագանք էր տվել Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը: «Նրանք ԵՄ-ի հետ չեն կնքի ազատ առևտրի պայմանագիր, եթե այդպիսին լինի նրանց ընտրությունը: Այդպիսով՝ իրավիճակը կոնկրետանում է, ԵՄ ինտեգրման և համագործակցության առնչությամբ հավակնությունների մակարդակն իջնում է: Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի ընտրությունը, սակայն երկրները չեն կարող երկու պայմանագիր ստորագրել՝ տարբեր սակագնային պահանջներով», հայտարարել է Լինկյավիչուսը:

Նախորդ հոդվածը‘Բռնությունները ճնշում և սպառնալիք են՝ ուղղված արտահայտվելու և հավաքների ազատությանը. ՔՀԻ’
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ-ը դատապարտում է ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստը’