ԵՄ-ն աջակցություն կցուցաբերի Աֆղանստանի հարևան երկրներին՝ փախստականներ ընդունելու համար

416

Եվրամիությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Աֆղանստանի հարևան երկրներին փախստականներին տեղավորելու հարցում։

Այդ մասին երկուշաբթի Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Եվրոպայի հնարավորությունները սահմանափակ են, առանց սերտ համագործակցության՝ ոչինչ հնարավոր չէ անել։ Հարևան երկրները կներգրավվեն գործընթացի մեջ ավելի վաղ, քան Եվրոպան։ Այնպես որ՝ այո, դա նշանակում է, որ այդ երկրներին ֆինասական օժանդակություն կցուցաբերվի, ինչպես դա եղավ Թուրքիայի դեպքում»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենի և Զելենսկու հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին
Հաջորդ հոդվածըՈւկրաինացիները «զարգացման ամենաբարձր աստիճանի վրա գտնվող «աստվածային ազգ» են