Ուկրաինացիները «զարգացման ամենաբարձր աստիճանի վրա գտնվող «աստվածային ազգ» են

433

Ուկրաինան զարգացման ամենաբարձր աստիճանին է, ուստի մտադիր չէ մասնակցելու բորշչի ծագման վերաբերյալ վեճերին։

Այս մասին հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի հայտնի գրող և հասարակական գործիչ Լարիսա Նիցոյը։

Նրա ասելով՝ իր դյուրահավատության պատճառով ուկրաինացի ժողովուրդը սովոր է ամեն ինչից բաժին հանել և իրեն բարձր չդասել մյուս ժողովուրդներից։ «Մենք միշտ, մեզ համար հարմարավետ պայմաններ ստեղծելով՝ ջանացել ենք  դրանք տաքուկ դարձնել նաև ուրիշների համար, հրավիրել են՝ «Եկ մեզ մոտ, մենք քեզ էլ կտաքացնենք ու կկերակրենք»»,- հայտարարել է ակտիվիստ գրողը՝ հավելելով, թե ուկրաինացիները աստվածային ու լուսավոր ժողովուրդ են։

Միևնույն ժամանակ՝ նա կոչ է արել պաշտպանել սեփական շահերը և մի քիչ «ատամ ցույց տալ»՝ ինչպես երբեմն իրենց նախնիներն են արել։

Նացոյը շեշտել է, որ իր երկրի բնակիչների համար բորշչի պատկանելիության հարց գոյություն չունի, իսկ ընթացող վեճն անվանել է «մոսկովյան վայրենություն»։

Ուկրաինացի գրողը հայտնի է իր հակառուսաստանյան արտահայտություններով, նա մշտապես սկանդալներ է սարքել ռուսերեն խոսելու առիթով և առաջարկել է ռուսաց լեզուն վերանվանել «մոսկովյան լեզու», նա դեմ է հանդես եկել Պուշկինի, Լեչմոնտովի և Դոստոևսկու ստեղծագործությունները ուսումնասիրելուն՝ դրանք համարելով «ռուսական աշխարհի շոշափուկներ»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն աջակցություն կցուցաբերի Աֆղանստանի հարևան երկրներին՝ փախստականներ ընդունելու համար
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ