‘ԵՄ-ն Երևանից բացատրությունների է սպասում Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու առնչությամբ’

987

Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություններ է ակնկալում Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Հայաստանի որոշման կապակցությամբ, այսօր հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: «Մենք պարզաբանումներ ենք սպասում հայկական կողմից, այնուհետև մենք կարող ենք գնահատել, թե դա ինչ հետևանքներ կունենա»,-Բրյուսելում լրագրողներին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

2013 թ. նոյեմբերին Վիլնյուսում կկայանա Եվրամիության ղեկավարության և ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ասոցացման և «Խորը և համափարփակ ազատ առևտրի գոտու» մասին պայմանագրի  նախաստորագրումը, փոխանցում է  РИА Новости ն:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները փակում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները ոստիկանության մոտից «գողացել են» Արգիշտի Կիվիրյանին. Ֆոտոշարք’