‘Ոստիկանները ոստիկանության մոտից «գողացել են» Արգիշտի Կիվիրյանին. Ֆոտոշարք’

1715

Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, քիչ առաջ ոստիկանները հարմադրաբար ոստիկանության Արաբկիրի բաժին են տարել նաեւ Արգիշտի Կիվիրյանին:  Բաղրամյան 26-ում՝ նախագահականի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ցույցից հետո 9 քաղաքացիներ բերման էին ենթարկվել՝ ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Վերջիններիս ազատ արձակելու պահանջով քաղաքացիներ էին գնացել ոստիկանության շենքի մոտ: Նրանց մեջ է եղել նաեւ Կիվիրյանը: Մեր թղթակցի փոխանցմամբ, ժամը 17-ի կողմերը նրան են մոտեցել ավելի քան 10 ոստիկաններ եւ առանց ներկայանալու պահանջել, որպեսզի վերջինս իրենց հետ բաժին գնա: Կիվիրյանը հրաժարվել է դա անել՝ նշելով, որ առանց ծանուցագրի ոչ մի տեղ չի գնա: Ոստիկանները հեռացել են եւ քիչ անց վերադարձել՝ ծանուցագրով, որտեղ հետին թվով գրված էր, որ Կիվիրյանը պետք է բաժին ներկայանար ժամը 17-ին: Երբ վերջինս հրաժարվել է ներկայանալ «ժամկետանց» ծանուցագրի հիման վրա, ոստիկանները ուղղակի տարել են Կիվիրյանին: Մեր թղթակցի փոխանցմամվ, ոստիկանները երկրար ժամանակ նաեւ հնարավորություն չէին տալիս վերջինիս փաստաբան Երվանդ Վարոսյանին մտնել ոստիկանության շենք: Այս պահին բաժնում են ինչպես փաստաբանը, այնպես էլ ԱԺ Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Երևանից բացատրությունների է սպասում Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. Հայաստանը տարածաշրջանի ամենաանմրցունակ երկիրն է՝ չհաշված Իրանը’