ԵՄ-ն զենքի արտադրությունը դարձնում է իր տնտեսության գերակայություններից մեկը

193

Եվրահանձնաժողովը փաստաթղթերի փաթեթ է մշակում Եվրամիության տնտեսությունն արագացված կարգով ռազմականացնելու վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ կանաչ էներգետիկայից բացի՝ զինամթերքի և սպառազինության արտադրությունը դառնալու է տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը։

Այդ մասին ТАСС-ին Բրյուսելում հաղորդել են մի քանի անկախ դիվանագիտական աղբյուրներ։

Փաստաթղթերի նույն փաթեթում Եվրահանձնաժողովը կներկայացնի հրետանային զինամթերքի արտադրություն ծավալելու նախաձեռնությունը, որում ԵՄ ինստիտուտները և միության երկրները ներդնում են 1,5 մլրդ եվրո։

Երեքշաբթի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Չեխիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ «ԵՀ-ն մայիսի 3-ին կոլեգիայի նիստում կառաջարկի Եվրամիությունում զինամթերքի արտադրության նախագծի դրույթները»։ Նա հավելել է, որ ԵՀ-ն այդ նպատակով Եվրամիության բյուջեից կհատկացնի 500 մլն եվրո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Ալկարասը հաղթեց Զվերեւին եւ կխաղա Խաչանովի հետ
Հաջորդ հոդվածըՈւկրաինան դաշնակիցներից թաքցնում է իր հակահարձակման մանրամասները